
Պայթյուն՝ Աբովյանի գազալցակայաններից մեկում․ կա տուժած
Աբովյանի գազալցակայաններից մեկում հրդեհ ու պայթյուն է տեղի ունեցել․ գրում է shamshyan.com-ը
Պատահարի հետևանքով տուժել է 1 անձ․ նրան տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Ըստ նախնական վարկածի՝ հրդեհի պատճառը աշխատակցի վառած ծխախոտն է եղել։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։


