05 Հուն
2026
-11° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վենեսուելան պահանջում է նախագահ Մադուրոյի և նրա կնոջ անհապաղ ազատ արձակումը․ Դելսի Ռոդրիգես

Վենեսուելան պահանջում է նախագահ Մադուրոյի և նրա կնոջ անհապաղ ազատ արձակումը․ Դելսի Ռոդրիգես

Վենեսուելան պահանջում է նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի անհապաղ ազատ արձակումը․ Telesur հեռուստաընկերության եթերում հայտարարել է երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը, որը Գերագույն դատարանի որոշմամբ նշանակվել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։

Ռոդրիգեսը հայտարարել է, որ Վենեսուելան երբեք որևէ երկրի գաղութ չի լինի։

«Վենեսուելայի միակ օրինական նախագահը Նիկոլաս Մադուրոն է»,- ասել է նա։

Շաբաթ օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լայնածավալ հարձակում է սկսել Վենեսուելայի նկատմամբ, և որ նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերեվարվել են:

 

 

Ռազմագերիներ