05 Հուն
2026
-11° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաստաբան Արա Զոհրաբյանը թույլ չի տվել կարգալույծ քահանային ծես իրականացնել Թալինում

Փաստաբան Արա Զոհրաբյանը թույլ չի տվել կարգալույծ քահանային ծես իրականացնել Թալինում

Փաստաբան Արա Զոհրաբյանը թույլ չի տվել կարգալույծ Արամայիս Թախմազյանին իրականացնել հակաեկեղեցական ծես Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում․ այս մասին պաշտպանը հայտնել է Facebook-ի իր էջում՝ կցելով տեսանյութ։

Նրա խոսքով՝ Արամայիս Թախմազյանը վերջին շրջանում հաճախ է եկեղեցի այցելել և քահանայի հագուստ կրելով՝ փորձել խոչընդոտել Տեր Հայկ քահանա Սահակյանի կողմից ժամերգությունների անցկացումը։

Գրառման մեջ նաև նշված է, որ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հայտարարել է, թե հունվարի 6-ին այդ եկեղեցում պատարագ է մատուցելու հենց կարգալույծ Թախմազյանը։

«Հիշեցնում եմ, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները և դրանց պաշտոնատար անձինք իրավունք չունեն միջամտելու Եկեղեցու ներքին գործերին և գործունեությանը․ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի կողմից վերը հիշատակված արարքը կատարելու դեպքում նշվածը կհամընկնի ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հանցագործության հատկանիշներին», – եզրափակել է փաստաբանը:
Ռազմագերիներ