
Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը երկրորդ հաղթանակն է տարել Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում ԱԱ-ի 1/8 եզրափակչում Բաչկովը մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 (30-27, 30-25, 29-28, 29-28), առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Քագան Քանլըի նկատմամբ։
Հայ մարզիչը դուրս է եկել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։ Այսօր երեկոյան ռինգ դուրս կգա նաև Գուրգեն Մադոյանը՝ իր առաջին մենամարտը անցկացնելով ընթացիկ ԱԱ-ում։ Մադոյանի մրցակիցը կլինի Տայպեի ներկայացուցիչ Լին Յուն