25 Դեկ
2024
4.5° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Լենցովի Բաքվում անցկացրած բանակցությունները արդյունք չեն տվել. պետնախարար

ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Լենցովի Բաքվում անցկացրած բանակցությունները արդյունք չեն տվել. պետնախարար

Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Լենցովի Բաքվում անցկացրած քննարկումները արդյունք չեն տվել:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: «Սիրելի հայրենակիցներ Ինչպես արդեն հայտնի է, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ գնդապետ Ա.Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը: Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել: Ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է նա: