08 Հուն
2026
-11° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպական մի շարք երկրներ առատ տեղումների պատճառով չեղարկել կամ հետաձգել են չվերթները 

Եվրոպական մի շարք երկրներ առատ տեղումների պատճառով չեղարկել կամ հետաձգել են չվերթները 

Եվրոպական մի շարք երկրներում տեղացած առատ ձյունը խափանումներ է առաջացրել ավիափոխադրողների աշխատանքում։

Որոշ օդանավակայաններում չվերթները կա՛մ չեղարկվել են, կա՛մ հետաձգվել։ Իրավիճակը հատկապես բարդ է Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում և Ֆրանսիայում։

Ֆրանսիական իշխանությունները ձյան տեղումների և մերկասառույցի պատճառով տագնապի նարնջագույն մակարդակ են հայտարարել 26 դեպարտամենտում։ Ֆրանսիայի որոշ շրջաններում՝ արևմտյան ափի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև, սպասվում է մինչև 15 սմ ձյուն։ Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը խնդրել է ավիաընկերություններին 15%-ով կրճատել Փարիզից չվերթները՝ եղանակային պայմանների պատճառով։

Ավիափոխադրումների խափանումները շարունակվում են նաև Նիդեռլանդներում։ Ամստերդամի մոտ գտնվող Սխիպհոլ միջազգային օդանավակայանում KLM-ն չեղարկել է երեքշաբթի օրվա համար նախատեսված առնվազն 300 չվերթ։

Ռազմագերիներ