02 Մար
2026
5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հանրապետությունում փակ ճանապարհներ կան

Հանրապետությունում փակ ճանապարհներ կան

Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը

«Արագածոտնի մարզում փակ են «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար:

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է»,- ասված է հաղորդագրությունում։

Ինչ վերաբերում է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին, ապա Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկություններով՝ այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ