
Հալեպում դպրոցներն այսօր փակ են
Հալեպում այսօր՝ հունվարի 7-ին, փակ են հանրային բոլոր հաստատությունները․ տեղեկացնում է տեղի հայկական «Գանձասար» պարբերականը։
Ըստ թերթի՝ Հալեպի նահանգապետարանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է` հունվարի 7-ին չեն գործելու պետական և մասնավոր դպրոցներն ու համալսրանները, պետական հաստատությունները։
«Ժողովրդի ապահովության համար՝ չեղյալ են հայտարարվել նաև բոլոր տեսակի հավաքները»,- փոխանցում է պարբերականը։
Հիշեցնենք, որ երեկվանից Հալեպի մի քանի շրջաններում, այդ թվում հայաշատ թաղամասերում բախումներ են։


