09 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը մտադիր է գնել Գրենլանդիան. Ռուբիո

Թրամփը մտադիր է գնել Գրենլանդիան. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամերիկացի օրենսդիրներին հայտնել է, որ Վաշինգտոնը Գրենլանդիան գնելը գերադասում է ռազմական միջամտությունից. հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ռուբիոն այս հայտարարությունն արել է հունվարի 5-ին՝ ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ փակ հանդիպման ժամանակ։ Ներկա են եղել նաև Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը։ Հանդիպմանը կենտրոնացել են Վենեսուելայում ռազմական գործողության վրա, սակայն Սենատի փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը (դեմոկրատ, Նյու Յորք) հարցրել է վարչակազմի կողմից այլուր, օրինակ՝ Մեքսիկայում կամ Գրենլանդիայում, ռազմական ուժ կիրառելու մտադրության մասին։ Ըստ թերթի՝ պետքարտուղարը պատասխանել է, որ Թրամփի վարչակազմի վերջին սպառնալիքները չպետք է ընդունվեն որպես անխուսափելի ներխուժման նշան, քանի որ նպատակը կղզին Դանիայից ձեռք բերելն է։

The Wall Street Journal-ը հաղորդել է, որ Թրամփը և նրա վարչակազմի ավագ անդամները հրապարակավ հայտարարել են, որ չեն բացառում Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար ռազմական ուժի կիրառումը։ «ԱՄՆ ռազմական ուժերը օգտագործելու տարբերակը մնում է գերագույն հրամանատարի տրամադրության տակ»,- WSJ-ն մեջբերում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտի խոսքերը։

Ռազմագերիներ