
Մենք լուծում չենք գտնի՝ հենվելով դիվանագիտական դասագրքի վրա. Մերցն՝ Ուկրաինայում պատերազմի մասին
Ուկրաինան գտնվում է մարդասիրական և էներգետիկ ճգնաժամի եզրին, ուստի՝ կարևոր է հնարավորինս շուտ հասնել հակամարտության ավարտին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Փարիզում, այսպես կոչված, «կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում․ գրում է ТАСС-ը։
«Երկիրը գտնվում է մարդասիրական և էներգետիկ ճգնաժամի եզրին։ Հետևաբար, մենք ակտիվացնում ենք մեր արդեն իսկ ինտենսիվ ջանքերն՝ արագ արդյունքների հասնելու համար: Մենք ցանկանում ենք հրադադար», – նշել է նա։
Մերցը նաև ընդգծել է, որ «մենք լուծում չենք գտնի՝ հենվելով դիվանագիտական դասագրքի վրա»: Նրա խոսքով՝ «մենք կարող ենք միայն մոտենալ արդար խաղաղության իդեալին»։ Կանցլերը նաև նշել է, որ ներկայում անհնար է խոսել ռազմական գործողությունների դադարեցման ժամկետների մասին։


