09 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության համար մեղադրվող իրանցուն

Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության համար մեղադրվող իրանցուն

Իրանում մահապատժի է ենթարկվել Իսրայելի օգտին լրտեսություն անելու համար մեղադրվող Ալի Արդեստանին․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Mizan լրատվական գործակալությանը։

«Ալի Արդեստանիի մահապատժի դատավճիռը, որը կայացվել էր «Մոսադ» հետախուզական ծառայության օգտին լրտեսություն կատարելու համար, իրականացվել է Գերագույն դատարանի կողմից հաստատվելուց հետո և իրավական ընթացակարգերի միջոցով»,- նշում է գործակալությունը։

Նշվում է, որ Իսրայելի օգտին լրտեսության համար դատապարտված իրանցիների մահապատիժների թիվը զգալիորեն աճել է անցյալ տարվա հունիսին երկու պետությունների միջև տեղի ունեցած անմիջական բախումից հետո, երբ իսրայելական և ամերիկյան ուժերը հարվածեցին Իրանի միջուկային օբյեկտներին։

Ռազմագերիներ