25 Դեկ
2024
4.5° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էնթոնի Բլինքենի հայտարարությունները զգալի առաջընթացի մասին չեն համապատասխանում Երևանի և Բաքվի մեկնաբանություններին. Մարիա Զախարովա

Էնթոնի Բլինքենի հայտարարությունները զգալի առաջընթացի մասին չեն համապատասխանում Երևանի և Բաքվի մեկնաբանություններին. Մարիա Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի ուղղությամբ հետագա աշխատանքները կշարունակվեն Բաքվի եւ Երեւանի կողմից երկկողմ հիմունքներով. այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Տեսնում ենք մեր դերն այդ գործընթացին աջակցելու գործում, ուստի առաջարկել ենք Մոսկվայի հարթակը՝ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու համար»,-ասել է նա։

Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը` խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին Հայաստանի ու Ադրբեջանը գրանցած զգալի առաջընթացի մասին, Զախարովան նշել է, որ այն հակասում է ադրբեջանական եւ հայկական կողմերի մեկնաբանություններին։