09 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը հերքել է ցուցարարների կողմից Աբդանանն ու Մալեքշահին գրավելու մասին լուրերը

Իրանը հերքել է ցուցարարների կողմից Աբդանանն ու Մալեքշահին գրավելու մասին լուրերը

Իրանի լրատվական գործակալությունները հերքել են արևմտյան լրատվամիջոցների հաղորդագրությունները, որ ցուցարարները վերահսկողություն են հաստատել երկրի արևմուտքում գտնվող Մալեքշահի շրջանի նկատմամբ․ գրում է ria.ru-ն։

Մալեքշահիում մի քանի լարված ժամերից և զինված անձանց հետ բախման ժամանակ անվտանգության աշխատակցի մահից հետո իրավիճակը կարգավորվել է՝ շնորհիվ թաղամասում անվտանգության ուժերի ներկայության»,- հաղորդում է Tasnim-ը։

Գործակալությունը պարզաբանել է, որ անջատողական խմբավորումների հետ կապված հանցագործները բռնություն են հրահրել անկարգությունների ժամանակ զոհված երկու անձանց հուղարկավորության ժամանակ։

Հարձակումներ են եղել նաև բանկերի վրա, ոչնչացվել են փաստաթղթեր և սարքավորումներ։ Նրանք կրակ են բացել անվտանգության ուժերի վրա՝ կոչ անելով ցուցարարներին ցրվել։

Mehr-ի փոխանցմամբ՝ Աբդանանում ոստիկանության հսկողության ներքո անցկացված խաղաղ հավաքը տևել է մինչև մոտավորապես ժամը 19:00-ը, որից հետո մասնակիցները սկսել են ցրվել։ 250-300 մարդուց բաղկացած խումբն անջատվել է նրանցից և սկսել է վանդալիզմի ենթարկել և հրդեհել քաղաքի տարբեր հատվածներ։ Անվտանգության ուժերի ջանքերի շնորհիվ Աբդանանում կարգուկանոն է վերականգնվել, և իրավիճակը վերահսկողության տակ է։

 

Ռազմագերիներ