
Սևանի մակարդակը նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել է 15 սմ
Սևանա լճի մակարդակը 2025-ի դեկտեմբերի 29-ից մինչև 2026-ի հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել 1900.23 մ (04.01.26 թ․), ինչն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 1 սմ․ հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
«Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը դեկտեմբերի 29-ից մինչև 2026 թվականի հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 1.072 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից հունվարի 4-ը ներառյալ՝ 0.610 մլն.մ³»,- ասված է հաղորդագրությունում:


