14 Փտր
2026
4° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն պատրաստվո՞ւմ է Իրանի դեմ գործողությունների․ The Week

ԱՄՆ-ն պատրաստվո՞ւմ է Իրանի դեմ գործողությունների․ The Week

ԱՄՆ ռազմական ինքնաթիռները զանգվածաբար թռչում են դեպի Եվրոպայի բազաներ։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ թիրախը կարող է լինել Իրանը։

The Week-ի տվյալներով՝ վերջին օրերին Եվրոպայի բազաներում ԱՄՆ ռազմական տրանսպորտային ինքնաթիռների զանգվածային տեղակայումը ենթադրություններ է առաջացրել, որ այս թռիչքները կարող են կապված լինել Իրանի դեմ հնարավոր գործողությունների հետ։

Հաղորդվել է, որ կարճ ժամանակահատվածում դիտարկվել է մոտ 10 C-17A տրանսպորտային ինքնաթիռ։

ԱՄՆ պաշտոնյաները բացատրություն չեն տվել այս տեղաշարժերի համար, սակայն ռազմական վերլուծաբաններն ու փորձագետները կարծում են, որ դրանք կարող են կապված լինել Իրանի դեմ հնարավոր գործողությունների հետ։

Վերջին անգամ նման զանգվածային թռիչքներ դիտարկվել են 12-օրյա պատերազմի ժամանակ, երբ հարվածներ են հասցվել Իրանի միջուկային օբյեկտներին։

 

Ռազմագերիներ