08 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի ՀԿ-ները նամակ են հղել ՌԴ դեսպանին

Ադրբեջանի ՀԿ-ները նամակ են հղել ՌԴ դեսպանին

Ադրբեջանի ՀԿ-ների ազգային ֆորումը բաց նամակ է հղել Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովին. գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նամակում նշվել է, որ մինչ ադրբեջանական հանրությունն ակնկալում է, որ Ռուսաստանի քննչական մարմինները կբացահայտեն 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Գրոզնի քաղաքի վրայով «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային և հրետանային համակարգից արձակված հրթիռներով խոցված AZAL ինքնաթիռի հետ կապված միջադեպի մեղավորներին և կկիրառեն ամենախիստ պատիժը, Ալեքսանդր Բաստրիկինի հայտարարությունն այս քրեական գործը կարճելու մասին անհասկանալի և անընդունելի է։

«Այն պնդումը, որ ինքնաթիռն, իբր, չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, և բոլոր լուսանկարչական և տեսաապացույցների անտեսումը փորձ է անտեսելու այն ողբերգությունը, որը հանգեցրել է անմեղ մարդկանց վիրավորմանը և մահվանը, մնում է անպատիժ և իրականում խրախուսում է նրանց, ովքեր կրակ են բացել նրանց վրա։ Ադրբեջանական հանրությունը խորապես վրդովված է և մերժում է այս մեկնաբանությունը։

Ալեքսանդր Բաստրիկինը փորձում է թաքցնել արյունալի միջադեպը, որն ադրբեջանական ժողովրդի պատվի հարց է։ Մենք չենք լռելու։ Եթե ռուսական կողմը կարծում է, որ Ադրբեջանից ներողություն խնդրելը լուծել է հարցը, դա հիմնարար սխալ է։ Այս արյունալի հանցագործությունը պետք է ճանաչվի, մեղավորներից յուրաքանչյուրը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, իսկ ադրբեջանական պետությունը, վիրավոր ուղևորները և անձնակազմը պետք է փոխհատուցվեն։ Սա միակ բանն է, որ պահանջում են միջազգային պրակտիկան և ընդհանուր առմամբ ընդունված էթիկական չափանիշները», – նշվել է նամակում։

 

 

 

Ռազմագերիներ