
Ուկրաինան հարձակվել Է Ռուսաստանում գտնվող օբյեկտների վրա․ ՌԴ ՊՆ
Ուկրաինան կրկին փորձել է հարձակվել Ռուսաստանում գտնվող թիրախների
վրա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Դեկտեմբերի 5-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 06:00-ի սահմանում, Ուկրաինան փորձել է ԱԹՍ-ներով
հարձակվել Ռուսաստանի Դաշնությանում գտնվող օբյեկտների վրա, սակայն փորձը կասեցվել
է:
ՌԴ ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են չորս ուկրաինական ԱԹՍ, ևս երկու անօդաչու որսացել
են Ազովի ծովի օդային տարածքում։