
ԱՄՆ-ն փորձում է գրավել Ատլանտյան օվկիանոսում Վենեսուելայի հետ կապված նավթատար նավը
ԱՄՆ-ն գործողություն է իրականացնում Ատլանտյան օվկիանոսում՝ Վենեսուելայի հետ կապված նավթատարն առգրավելու նպատակով։ Euronews-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի CBS News-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան։
Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Ռուսաստանը սուզանավ է ուղարկել դատարկ նավթատարին ուղեկցելու համար։ Նշվում է, որ ԱՄՆ զինված ուժերը շաբաթներ շարունակ փորձում է առգրավել այն։
ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ նավթատարը ստվերային նավատորմի մաս է և նավթ է տեղափոխում այնպիսի երկրների համար, ինչպիսին են Վենեսուելան, Ռուսաստանը և Իրանը՝ խախտելով ԱՄՆ պատժամիջոցները։


