03 Մար
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն ցանկանում է նավթի գներն իջեցնել մինչև 50 դոլար մեկ բարելի համար․ The Wall Street Journal

ԱՄՆ-ն ցանկանում է նավթի գներն իջեցնել մինչև 50 դոլար մեկ բարելի համար․ The Wall Street Journal

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմը պլանավորում են վերահսկողություն ստանձնել Վենեսուելայի պետական նավթային ընկերության՝ PDVSA-ի նկատմամբ՝ նավթի գները, վերջնական արդյունքում, մեկ բարելի համար 50 դոլար իջեցնելու համար․ հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ թերթի՝ ԱՄՆ վարչակազմի կողմից մշակվող ծրագիրը նախատեսում է, որ ԱՄՆ-ն վերահսկի PDVSA-ի նավթի արտադրության և վաճառքի մեծ մասը, ինչը նշանակում է, որ Վաշինգտոնը կկարողանա վերահսկել արևմտյան կիսագնդի նավթային պաշարների մեծ մասի արտադրությունը։ Ի թիվս այլ բաների՝ ԱՄՆ-ն քննարկում է ամերիկյան ընկերությունների և PDVSA-ի միջև համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հնարավորությունը։

Այս ծրագիրը, նշում է թերթը, կարող է օգնել ԱՄՆ նախագահին հասնել իր քաղաքական նպատակին՝ նավթի գները մեկ բարելի համար 50 դոլար իջեցնելուն, ինչն, իր հերթին, կնվազեցնի էներգակիրների գներն ամերիկացի սպառողների համար։ Ավելին՝ հրատարակությունը նշում է, որ Թրամփը և նրա վարչակազմը մտադիր են Ռուսաստանին և Չինաստանին դուրս մղել Վենեսուելայից։ Միևնույն ժամանակ՝ եթե նավթի գինն իջնի մեկ բարելի համար 50 դոլարից ցածր, դրա արտադրությունը կդադարի շահութաբեր լինել շատ նավթային ընկերությունների համար. նման գնային մակարդակը կարող է նաև ոչնչացնել թերթաքարային նավթի արտադրությունը Միացյալ Նահանգներում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ