
Ֆերմերները տրակտորներով գրոհել են Փարիզը
Ֆրանսիացի ֆերմերները մոտ 100 տրակտորով փորձել են ներխուժել Փարիզի կենտրոն․ գրում է Euronews-ը։
Ֆերմերները բողոքում են Հարավային Ամերիկայի երկրների հետ (Մերկոսուր) ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրելու ԵՄ մտադրության դեմ։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մոտ 20 տրակտոր կարողացել է անցնել ոստիկանական արգելապատնեշները՝ մտնելով մայրաքաղաքի կենտրոն։
Նշվում է, որ տրակտորներից մի քանիսը գտնվում է Հաղթանակի կամարի մոտ, իսկ մյուսները՝ Էյֆելյան աշտարակի առջև։
Բողոքի ցույցը կազմակերպել է Գյուղական համակարգման միությունը՝ Ֆրանսիայի կառավարության վրա ճնշում գործադրելու նպատակով։
Ֆերմերները դեմ են Բրազիլիան, Արգենտինան, Բոլիվիան, Պարագվայը և Ուրուգվայը ներառող առևտրային համաձայնագրին և պնդում են, որ այն կվնասի իրենց ապրուստին:


