29 Մար
2026
10° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն քայքայում է համաշխարհային կարգը՝ վերածելով «ավազակների որջի»․ Գերմանիայի նախագահը քննադատել է Թրամփին

ԱՄՆ-ն քայքայում է համաշխարհային կարգը՝ վերածելով «ավազակների որջի»․ Գերմանիայի նախագահը քննադատել է Թրամփին

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը խստորեն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած արտաքին քաղաքականությունը․ գրում է Reuters գործակալությունը։

Շտայնմայերը կոչ է արել աշխարհին թույլ չտալ, որ համաշխարհային կարգը քայքայվի՝ վերածվելով «ավազակների որջի», որտեղ անբարեխիղճները վերցնում են այն, ինչ ուզում են։

Շտայնմայերը, որը նախկինում զբաղեցրել է երկրի արտգործնախարարի պաշտոնը, նշել է, որ համաշխարհային ժողովրդավարությունն աննախադեպ հարձակման է ենթարկվում։

«Մեր ամենակարևոր գործընկերը՝ ԱՄՆ-ն, որը նպաստել է այս համաշխարհային կարգի կառուցմանը, քայքայում է արժեքները», – ասել է Շտայնմայերը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026