07 Մար
2026
3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ վերահսկողությունը կարող է տարիներ տևել․ Թրամփ

Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ վերահսկողությունը կարող է տարիներ տևել․ Թրամփ

The New York Times-ին տված երկժամյա հարցազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է տարիներ շարունակ վերահսկել Վենեսուելան և նրա նավթային եկամուտները․ գրում է Reuters գործակալությունը:

«Միայն ժամանակը ցույց կտա, թե Միացյալ Նահանգները որքան կվերահսկի Վենեսուելան»,- ասել է Թրամփը։ Հարցին, թե դա կլինի երեք ամիս, վեց ամիս, մեկ տարի, թե ավելի երկար, նա պատասխանել է. «Ես կասեի՝ շատ ավելի երկար»։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ ԱՄՆ-ն Վենեսուելան կվերակագնի «շատ շահավետ ձևով»։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Թրամփը զորքեր էր ուղարկել Վենեսուելա՝ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը ձերբակալելու նպատակով։

«Մենք օգտագործելու ենք նավթ, և մենք վերցնելու ենք նավթ։ Մենք իջեցնում ենք նավթի գները և պատրաստվում ենք Վենեսուելային տալ գումար, որի կարիքը նրանք շատ ունեն»,- ասել է նա։

Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն «շատ լավ հարաբերություններ ունի» ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի կառավարության հետ։ Ռոդրիգեսը Մադուրոյի վաղեմի կողմնակիցն է և նրա կառավարման ժամանակ զբաղեցրել է երկրի փոխնախագահի պաշտոնը։

The New York Times-ը նշում է, որ ԱՄՆ նախագահը, կարծես, նաև հրաժարվել է Վենեսուելայի հարևան Կոլումբիայի դեմ ռազմական գործողություններ ձեռնարկելու մտադրությունից։ Թրամփը Կոլումբիայի ձախակողմյան առաջնորդին, որին նախկինում անվանել էր «հիվանդ մարդ», հրավիրել է Վաշինգտոն։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ