
Վարդան Ղուկասյանին դատաբժշկական փորձաքննության են տարել
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին տեղափոխել են «Արմենիա» ԲԿ. ABC Media-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
«Նա մի քանի հիվանդություն ունի, որի պատճառով պարբերաբար ստուգումների են տանում։ Բացի այդ՝ դատաբժշկական փորձաքննություն էր նշանակված»,- ասել է փաստաբանը։
Հայրապետյանը նշել է, որ այլ տեղեկություն չունի, կտեսակցի ավելի ուշ։


