02 Մար
2026
2° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արագածոտնի մարզում փակ ճանապարհներ կան

Արագածոտնի մարզում փակ ճանապարհներ կան

Արագածոտնի մարզի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են․ տեղեկացնում է Փրկարար ծառայությունը։

«Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- հայտնում են ծառայությունից՝ հորդորելով երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ