31 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հրդեհ՝ Սյունիքում․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է

Հրդեհ՝ Սյունիքում․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է

Հունվարի 8-ին ժամը 20։24-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Լեռնաձոր գյուղում այրվում է ավտոտնակ․ տեղեկացնում է Փրկարար ծառայությունը

«Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լեռնաձոր գյուղի 5-րդ թաղամասի տներից մեկին հարակից ավտոտնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:27-ին, մարվել՝ 22:10-ին: Մեկ քաղաքացի հոսպիտալացվել է:

Այրվել են ավտոտնակի փայտե կառուցատարրերը, ներսում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենան, իսկ հարակից խորդանոցում՝ կենցաղային իրեր:

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա բնակելի տուն»,- ասված է հաղորդագրությունում:

 

Ռազմագերիներ