
Հալեպում հրադադար է հաստատվել
Սիրիայի պաշտպանության նախարարությունը գիշերը հայտարարել է Հալեպում հրադադարի մասին, որտեղ շարունակվում էին բախումները կառավարական և քրդական ուժերի միջև․ հայտնում է Interfax.ru-ն։
«Բնակելի թաղամասերում նոր սրացումը կանխելու համար Պաշտպանության նախարարությունը հայտարարում է հրադադար Հալեպ քաղաքի Շեյխ Մաքսուդ, Աշրաֆիե և Բանի Զեյդ թաղամասերի մոտակայքում, որն ուժի մեջ կմտնի ժամը 3:00-ից»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ քրդական զինված խմբավորումները մինչև ուրբաթ՝ առավոտյան ժամը 9:00-ն, ժամանակ ունեն լքելու տվյալ տարածքները։


