29 Մար
2026
12° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը սպառնում է ցամաքային գործողություններ սկսել կարտելների դեմ, որոնք կառավարում է Մեքսիկան

Թրամփը սպառնում է ցամաքային գործողություններ սկսել կարտելների դեմ, որոնք կառավարում է Մեքսիկան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը շուտով կսկսի ցամաքային գործողություններ նարկոկարտելների դեմ․ գրում է CNN-ը։

Թրամփն այս հայտարարությունն արել է Վենեսուելայի նախագահին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով ձերբակալելու գործողությունից և Կարիբյան ավազանում ու Խաղաղ օվկիանոսի արևելքում թմրանյութերի հետ կապված ենթադրյալ նավերի վրա ամիսներ տևած հարվածներից հետո։

«Մենք վերացրել ենք ջրային ճանապարհով ներմուծվող թմրանյութերի 97%-ը, և հիմա պատրաստվում ենք ցամաքային գործողություններ սկսել կարտելների դեմ պայքարում»,- ասել է Թրամփը Fox News-ի եթերում։

«Կարտելները կառավարում են Մեքսիկան: Չափազանց տխուր է տեսնել, թե ինչ է պատահել այդ երկրի հետ»,- հավելել է Թրամփն՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Շաբաթվա սկզբին նա հայտարարել էր, որ հարցրել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումին՝ նա ցանկանո՞ւմ է արդյոք ԱՄՆ զինվորականների օգնությունը թմրամիջոցների կարտելների դեմ պայքարում՝ նախազգուշացնելով, որ «Մեքսիկան պետք է վերահսկողություն ստանձնի իրավիճակի նկատմամբ»։

Շեյնբաումը չի ընդունել ԱՄՆ նախագահի առաջարկը՝ Վենեսուելայում ԱՄՆ գործողությունից հետո լրագրողներին ասելով. «Մենք կտրականապես մերժում ենք այլ երկրների ներքին գործերին միջամտությունը»։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026