
Կոլումբիայի նախագահն ասել է՝ երկրի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների «իրական սպառնալիք» կա
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ կարծում է՝ այժմ Կոլումբիայի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների «իրական սպառնալիք» կա։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները մյուս ազգերին վերաբերվում է որպես ԱՄՆ «կայսրության» մաս։
Պետրոն այս հայտարարությունն արել է Կոլումբիային ռազմական գործողություններով սպառնալու Թրամփի հայտարարություններից հետո։
Նա ասել է, որ այս ճանապարհով ԱՄՆ-ն կարող է «աշխարհին իշխող» երկրից վերածվել «աշխարհից մեկուսացված» երկրի։
Պետրոն նաև մեղադրել է ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) գործակալներին «նացիստական բրիգադների» նման գործելու համար։
Վենեսուելայի վրա ԱՄՆ հարձակումներից և Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո Թրամփը հայտարարել էր, որ Կոլումբիայի դեմ ռազմական գործողությունը «վատ միտք չէ»։


