
Այս տարի ատոմակայանը 150 օր չի աշխատելու. Արթուր Ղազինյան
Տարեվերջին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ գումարեց և հայտարարեց, որ սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանում, բայց այստեղ կա մի քանի խնդիր․ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Նա հիշեցրեց, որ այս տարի ատոմակայանը 150 օր չի աշխատելու։
«Կանխատեսվել է 12.7 մլրդ դրամի այլ ֆինանսական եկամուտ։ Նախորդ տարի ատոմակայանը կանգնել է 30-45 օր, բայց նախատեսված է եղել ընդամենը 189 մլն դրամի այլ ֆինանսական եկամուտ։ Թող հանձնաժողովը պատասխանի, թե այդ գումարը որտեղից է նախատեսվում։ Եվ նաև պատասխանի, թե Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումն ինչո՞ւ են հետաձգել, դա այս տարի պետք է փակեին»,-ասաց Ղազինյանը։


