
«Վարդաշեն» ենթակայանի հրդեհի ժամանակ նոր կառավարիչները բախվել էին մեծ խնդիրների՝ իրենց ապիկար կառավարման հետևանքով․ Դավիթ Ղազինյան
ՀԷՑ-ի «Վարդաշեն» ենթակայանի հրդեհի ժամանակ նոր կառավարիչները բախվել էին շատ մեծ խնդիրների, քանի որ չունեին էլեկտրատեխնիկական սարքավորումներ՝ իրենց ապիկար կառավարման արդյունքում․ այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Նրա խոսքով՝ իրենք 23 բջիջ են տրամադրել ՀԷՑ-ին՝ Էրեբունի համայնքի հոսանքի վերականգնման համար։
«Խնդրել են, պարոն Սամվել Կարապետյանը փաստաբանի միջոցով ասել է՝ տվեք՝ հաշվի առնելով, որ մեր ժողովուրդը երկար ժամանակ մնալու էր առանց հոսանքի։ Համոզված եղեք, դա պետք է ներկրվեր դրսից։ Եվ պատկերացրեք՝ Լարսի և մյուս խնդիրները։ Եթե չտրամադրեինք՝ երկար ժամանակ Էրեբունիում լույս չէր լինելու»,-ասաց նա։


