
Հնարավոր է՝ ստիպված լինենք ընտրություն կատարել Գրենլանդիայի և ՆԱՏՕ-ի միջև․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը, հնարավոր է, ստիպված կլինի ընտրություն կատարել Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և ՆԱՏՕ-ի հետ ամուր հարաբերություններ պահպանելու միջև․ գրում է Euronews-ը։
Նա նաև ակնարկել է, որ դաշինքն անատամ կլինի առանց ԱՄՆ-ի։
«Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն միշտ լավ հարաբերություններ կունենա Եվրոպայի հետ, բայց ես ուզում եմ, որ նրանք լավ հասկանան՝ երբ խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ին, Ռուսաստանին միայն մենք ենք հուզում, այլ ոչ թե որևէ այլ երկիր»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ և՛ Դանիայի, և՛ Գրենլանդիայի կառավարությունները մերժում են կղզու գնման կամ բռնակցման վերաբերյալ Թրամփի առաջարկները։
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն այս շաբաթ հայտարարել էր, որ Գրենլանդիան գրավելու ռազմական փորձը կնշանակի ՆԱՏՕ-ի վերջը։


