
Երևանում ուղևորը ծեծել է ավտոբուսի վարորդի
Այսօր՝ ժամը 10:00-ի սահմաններում, Թամանցիների փողոցում վերջնակետում հաց ուտելիս թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին ուղևորներից մեկը ծեծել է․ հայտնել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը։
«Վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և Շտապօգնության ծառայության մեքենայով տեղափոխվել բուժհաստատություններից մեկը։ Վարորդը դիմել է Ոստիկանություն»,- Facebook-ի իր էջում գրել է Ասատրյանը։


