
Երևան-Վեդի երթուղին սպասարկող ավտոբուսում հայտնաբերվել է տղամարդու դի․ shamshyan. com
Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արալեզ գյուղում, Երևանի-Վեդի երթուղին սպասարկող ավտոբուսի մեջ տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վեդիի համայնքային ոստիկաններն ու պարեկներն ավտոբուսի սրահում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ 72-ամյա Վալոդ Մ․-ի դին։
Դեպքի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։


