12 Հուն
2026
3° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՃՏՊ՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ երեք քաղաքացի հոսպիտալացվել է

ՃՏՊ՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ երեք քաղաքացի հոսպիտալացվել է

Հունվարի 9-ին ժամը 20։24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ տեղեկացնում է Փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին, բախվել են Ford, Chevrolet և Ford մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և Chevrolet մակնիշի ավտոմեքենայի վարորդին և երկու ուղևորի մոտեցրել շտապօգնության մեքենաներին․ Տուժածները հոսպիտալացվել են»,- ասված է Փրկարար ծառայության հաղորդագրությունում։

 

Ռազմագերիներ