30 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տոնական օրերին ևս Երևանում օդը թույլատրելիից փոշոտ է եղել

Տոնական օրերին ևս Երևանում օդը թույլատրելիից փոշոտ է եղել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, թե ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 26-29-ը (2025 թ.) և հունվարի 3-5-ը (2026 թ․)։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ դեկտեմբերի 26-27-ը և հունվարի 3-5-ը,
  • Նոր Նորքում՝ դեկտեմբերի 26-27-ը,
  • Շենգավիթում՝ հունվարի 3-4-ը,
  • Արաբկիրում՝ դեկտեմբերի 28-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ դեկտեմբերի 26-27-ը և հունվարի 5-ին,
  • Նոր Նորքում՝ դեկտեմբերի 27-ին, 29-ին և հունվարի 5-ին,
  • Շենգավիթում՝ դեկտեմբերի 27-28-ը,
  • Արաբկիրում՝ հունվարի 5-ին։

 

Ռազմագերիներ