25 Փտր
2026
7° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արմավիրի գյուղերից մեկում 11-ամյա երեխան հոր հրացանից պատահաբար կրակել է 8-ամյա եղբոր ճակատին

Արմավիրի գյուղերից մեկում 11-ամյա երեխան հոր հրացանից պատահաբար կրակել է 8-ամյա եղբոր ճակատին

Հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ գրում է Shamshyan.com-ը։

«Ժամը 20։40-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ճակատի պատռած վերք, օտար մարմին» ախտորոշմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 11։00-ի սահմաններում գյուղերից մեկում Արմավիրի մարզի բնակիչ 11-ամյա Ա․Ա․-ն խաղալու ժամանակ հոր մահճակալի տակից վերցրել է նրան պատկանող «Տիր» տիպի հրացանը, լիցքավորել և կրակել, ինչի հետևանքով գնդակը պատահաբար դիպել է Ա․Ա․-ի հորեղբոր որդու՝ 8-ամյա Դ․Ա․-ի ճակատին՝ պատճառելով մարմնական վնասվածք»,- տեղեկացնում է լրատվամիջոցը։

Ռազմագերիներ