
Կարելի է փաստել, որ Հայաստանում հակասահմանադրական ռեժիմ է հաստատվել․ քաղաքագետ
Կարելի է հստակորեն փաստել, որ Հայաստանում այլևս Սահմանադրությունը չի գործում, կամ ավելի պարզ՝ հակասահմանադրական ռեժիմ է հաստատվել․ գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Սկսած 2018-ին ԱԺ-ի շրջափակման կոչից ու ստիպողաբար որոշումներ ընդունելուց, դատարանների շրջափակումից մինչև ՍԴ կազմի ուժային եղանակով փոփոխություն՝ կարելի է հստակ նման պնդում անել: Էլ չենք խոսում ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման անկարողությունն ու նման իրավիճակի ճանաչումը որպես փաստ:
Այս ամենից հետո, վարչախմբի պարագլուխը հայտարարում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այլևս կաթողիկոս չէ: Սա հերթական անգամ Սահմանադրական կարգի տապալման հերթական դրվագն է:
Սահմանադրական կարգի տապալումը պետք է եզրակացությունների հիմք հանդիսանա»,- գրել է քաղաքագետը:


