25 Փտր
2026
4° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նարեկ Սամսոնյանը պայքարից հետ կանգնող տեսակ չէ և շարունակելու է պայքարը․ Դավիթ Ֆիդանյան

Նարեկ Սամսոնյանը պայքարից հետ կանգնող տեսակ չէ և շարունակելու է պայքարը․ Դավիթ Ֆիդանյան

Նարեկ Սամսոնյանը գնացել է անձնազոհության՝ հստակ գիտակցելով, թե ինչ հետևանքներ կարող են լինել իր առողջության համար, բայց նա պայքարից հետ կանգնող տեսակ չէ և շարունակելու է պայքարըայսօր ասաց «Անտիֆեյքի» լրագրող Դավիթ Ֆիդանյանը՝ ազդարարելով «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ազատ արձակման պահանջով բողոքի ակցիայի և քայլերթի մեկնարկը։

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին դատարանի դահլիճում Նարեկ Սամսոնյանն անժամկետ հացադուլ հայտարարեց դատարանի վճռից հետո, որով որոշվեց ևս 3 ամսով երկարաձգել նրա ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը։

«Կալանքի երկարաձգման հիմքում բացարձակապես չկար իրավաբանություն»,- ասաց քայլերթը նախաձեռնած Դավիթ Ֆիդանյանը՝ հավելելով՝ դրա տակ կա քաղաքական պատվեր։

Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են 2025 թվականի նոյեմբերին 13-ին՝ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա։

 

Ռազմագերիներ