30 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լարսը փակ է բեռնատարների համար, ՀՀ տարածքում ևս կան փակ ավտոճանապարհներ

Լարսը փակ է բեռնատարների համար, ՀՀ տարածքում ևս կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ժամը 08:10-ի դրությամբ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Կցորդով բեռնատարների համար փակ են Ջերմուկի խաչմերուկից-Սարավան-«Զանգեր»-Սիսիան հատվածը, Վարդենյաց և Քեթիի լեռնանցքները։

Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։

Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

«Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է, Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ մառախուղ։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Ռազմագերիներ