
Դանակահարել են 2 անչափահասի․ Shamshyan.com
Հունվարի 4-ին Երևանում դանակահարություն է տեղի ունեցել․ ժամը 18։45-ի սահմաններում Ոստիկանություն օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հին Երևանցու փողոցում վիճաբանության ժամանակ դանակահարվելու հետևանքով շտապօգնությունը 2 անաչափահասի տեղափոխել է «Ուիգմոր կլինիկ» բժշկական կենտրոն։
Ինչպես գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները տեղեկացրել են ոստիկաններին, որ վիրավորները կատարվածի մասին ի վիճակի չեն բացատրություն տալ։
Ոստիկանությունից հայտնում են՝ վիրավորներից մեկը Երևանի բնակիչ 16-ամյա Ա․ Պ․-ն է՝«ծոծրակի վնասվածք, 1 որովայնի, 2 մեջքի» ախտորոշմամբ, և 16-ամյա Գ․ Գ․֊ն՝ «մեջքի վնասվածք 1 տեղից» ախտորոշումամբ։
Ա․Պ․-ին և Գ․Գ․-ին մարմնական վնասվածքներ է պատճառել Երևանի բնակիչ 19-ամյա Ա. Բ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։


