
Ինձ հերթական դժվար ուղին է սպասվում. Մասյացոտնի թեմի նոր տեղապահ
Մասյացոտնի թեմի նոր տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը պատարագի է մասնակցում Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում։
Պատարագի ընթացքում նա ասել է՝ իրեն հերթական դժվար ուղին է սպասվում.
«Ես 15 տարի քրեակատարողական հիմնարկներում եմ ծառայել, և երբ այս փոթորկում, երբ պառակտված է մեր եկեղեցին ներսից, դրվեց այս ընտրությունը թեմի քահանայաց դասի և Վեհափառ Հայրապետի կողմից, ես չէի կարող այո չասել։ Ես որոշեցի, հույսս դնելով Աստծո ու հավատացյալների վրա, գալ Մասյացոտնի թեմ՝ ծառայելու, հոգեւոր գործունեություն ծավալելու՝ առանց ինտրիգների․ եկել եմ ծառայելու և ակնկալում եմ ձեր անկեղծ աղոթքը»։
Թեմի նոր տեղապահը դեռևս առաջնորդարան չի մեկնել ոստիկանական ուժերի մեծ կուտակումների պատճառով։
Հիշեցնենք՝ երեկ Մայր Աթոռը հայտարարություն էր տարածել՝ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնից ազատման մասին։


