29 Մար
2026
10° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե թաղամասերում կայունությունն աստիճանաբար վերականգնվում է. Հալեպի նահանգապետ

Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե թաղամասերում կայունությունն աստիճանաբար վերականգնվում է. Հալեպի նահանգապետ

Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե թաղամասերում կայունությունը աստիճանաբար վերականգնվում է՝ բնակիչների անվտանգությունը և վստահությունը վերականգնելու համար իրավասու մարմինների ձեռնարկած աշխատանքների արդյունքում․ Հալեպի «Գանձասար» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հալեպի նահանգապետ Ազզամ ալ-Ղարիպը։

«X» հարթակում իր գրառման մեջ նահանգապետը հստակեցնում է, որ քաղաքացիական պաշտպանության, ականազերծման և ներքին անվտանգության մարմինները շարունակում են դաշտային աշխատանքները՝ տարածքը ապակայունացնելու ցանկացած փորձ կանխելու համար, որպեսզի ապահովեն բնակիչների պաշտպանությունը եւ թաղամասերի բնականոն կյանքի վերադարձը։

Նահանգապետը շեշտում է` այսօրվա ձեռքբերումը ժողովրդի համերաշխության, ազգային գիտակցության և պետական ​​հաստատությունների աջակցության պտուղն է՝ հաստատելով, որ Հալեպը հաղթահարում է տագնապի փուլը եւ հաստատուն քայլերով ուղղվում դեպի համապարփակ ապահովություն եւ կայունություն:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026