29 Մար
2026
10° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոստիկանության ծառայողները «զրուցելու» նպատակով սկսել են այցելություններ կատարել Մասյացոտնի թեմի քահանաներին․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Ոստիկանության ծառայողները «զրուցելու» նպատակով սկսել են այցելություններ կատարել Մասյացոտնի թեմի քահանաներին․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․

«Ահազանգեր ենք ստանում, որ ոստիկանության ծառայողները «զրուցելու» նպատակով սկսել են այցելություններ կատարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի քահանաներին:

Սիրելի՛ արժանապատիվ հայրեր, դուք որևէ պարտականություն չունեք պատասխանելու անհասկանալի այդ այցելությունները կատարող ոստիկաններին:

Տեղեկացնում ենք նաև, որ իրավասու եք նկարահանելու և հանրայնացնելու որևէ իրավական հիմք չունեցող այդ գործընթացը:

Միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունն անհրաժեշտ իրավական օգնություն ապահովելու հարցում»:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026