11 Հուն
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շվեյցարիայի թեմը դատապարտում է թեմակալ առաջնորդի հայտարարությունն ու հավատարմություն հայտնում Վեհափառին

Շվեյցարիայի թեմը դատապարտում է թեմակալ առաջնորդի հայտարարությունն ու հավատարմություն հայտնում Վեհափառին

Շվեյցարիայի հայոց թեմական խորհուրդ ու 4 ծխական խորհուրդները հայտարարություն են տարածել և իրենց դժգոհությունը հայտնել  թեմի հոգևոր առաջնորդ Գուսան Ծ. վարդապետի հայտարարությունների առնչությամբ։

Թեմական խորհրդի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Հունվարի 5-ին, երբ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցիներում տեղի էր ունենում Ճրագալույցի Ս․Պատարագը, ողջ հայությունը ցնցվեց Շվեյցարահայ թեմի առաջնորդական տեղապահ Գուսան Ծ. վարդապետի համացանցում տարածված հայտարարությունից՝ հետևյալ վերջաբանով․ «Ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը Սրբազանների կողմից կազմված Համակարգո ղ խորհրդի ստեղծումը՝ միանում եմ նրանց, ընդունում հռչակագրի բովանդակությունը և ճանապարհային քարտեզը։ Պատրաստակամություն եմ հայտնում ամբողջությամբ ներգրավվելու Հայ Եկեղեցու բարեկարգման սուրբ առաքելությանը»։

Հունվարի 7-ին Հայաստանի հանրային հեռուստատեսության «Թեմա» հաղորդման շրջանակում Գուսան Ծ. վարդապետը հարցազրույց տվեց Պետրոս Ղազարյանին` Սրբազանների շարժմանը միանալու առիթով։

Ցանկանում ենք ընդգծել, որ Վեհափառ Հայրապետի արտոնությամբ և տնօրինությամբ էր Հայր Գուսանը նշանակվել Թեմի առաջնորդական տեղապահ: Այս առիթով հայտարարում ենք, որ Շվեյցարահայ թեմն անտեղյակ էր այս որոշմանը և որպես եկեղեցական կառույց բացարձակապես մերժում է քաղաքական որրևէ շարժման մաս կազմել կամ ներգրավվելը: Մերժում ենք բոլոր պառակտիչ դրսևորումները՝ հավատարիմ մնալով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգին և իր գահակալ Վեհափառ Հայրապետին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Մեր ցանկությունն ու մաղթանքն է, որ շվեյցարահայ համայնքի հավատացյալ ժողովուրդը ապրի խաղաղ, մնա անսասան՝ իր պապենական հավատքի մեջ, և որպես մեկ սիրտ և մեկ բռունցք շրջանցի այս դժվարին և մեր համայնքին անվայել օրերը»։

 

Ռազմագերիներ