12 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը՝ դժվարանցանելի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Հրազդանի, Սիսիանի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ռազմագերիներ