12 Հուն
2026
0° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը չի ունեցել, չունի և չի ունենա ժողովրդական մանդատ՝ Հայաստանում եկեղեցու ինստիտուտը ոչնչացնելու համար․ միջազգային մամուլ

Փաշինյանը չի ունեցել, չունի և չի ունենա ժողովրդական մանդատ՝ Հայաստանում եկեղեցու ինստիտուտը ոչնչացնելու համար․ միջազգային մամուլ

Հայաստանում հասարակության և տնտեսության վերափոխման ուղղությամբ Կառավարության ջանքերի շուրջ Եկեղեցու և պետության միջև առճակատումը կարող է մոտենալ իր հանգուցալուծմանը․ գրում է Eurasianet-ը։

Ինչպես նշվում է, տարեսկզբից ի վեր Նիկոլ Փաշինյանն ուժեղացրել է ճնշումն իր քաղաքական թշնամու՝ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին II-ի նկատմամբ։ Դիտորդների պնդմամբ՝ Վեհափառի հեռացումը պահանջելու Փաշինյանի հիմնական դրդապատճառը կաթողիկոսի անսասան դիմադրությունն է վարչապետի «իրական Հայաստան» օրակարգին։

EADaily-ին, իր հերթին, նշում է, որ Փաշինյանը չի ունեցել, չունի և չի ունենա ժողովրդական մանդատ՝ Հայաստանում եկեղեցու ինստիտուտը ոչնչացնելու համար։

Ավելին, «լրտեսների» թեման հիանալի կերպով տեղավորվում է իշխանությունների կողմից հակառուսական տրամադրություններ հրահրելու ծրագրի մեջ։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանի ղեկավարությունը փորձում էր լրատվամիջոցներում իրարանցում առաջացնել և դրա պատրվակով մարգինալացնել Եկեղեցին։ Սակայն տեղի է ունեցել ճիշտ հակառակը. նրանք, ովքեր աջակցում են ներկայիս հակաեկեղեցական քայլերին, հանկարծ դարձել են մերժված դավաճաններ։

«Յուրաքանչյուր անցնող օրվա հետ Փաշինյանի կառավարության զզվելի արկածախնդրությունը քայքայում է նրա «մաքուր» վարկանիշի մնացորդները։ Եվ գործընթացն ինքնին բավականին բացահայտող է՝ ներքաղաքական իրավիճակի զարգացման առումով», – գրում է կայքը։

Ռազմագերիներ