12 Հուն
2026
0° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Ամենամեծ գործողությունը»․ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հարյուրավոր սպաներ է ուղարկում Մինեսոտա

«Ամենամեծ գործողությունը»․ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հարյուրավոր սպաներ է ուղարկում Մինեսոտա

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հարյուրավոր լրացուցիչ սպաներ կուղարկի Մինեսոտա նահանգ․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության ղեկավար Քրիստի Նոեմին։

Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ տասնյակ հազարավոր մարդիկ երթով բողոքի ցույցի էին դուրս եկել Մինեապոլիսում ներգաղթային գործակալի կողմից 37-ամյա կնոջ սպանության դեմ։

Նոեմի խոսքով՝ սպաները կտեղակայվեն Մինեսոտայում գտնվող ներգաղթի, մաքսային և սահմանապահ ծառայության աշխատակիցների անվտանգությունն ամրապնդելու համար:

Նշվում է, որ մոտ 2000 դաշնային սպա արդեն ուղարկվել է Մինեապոլիս-Սուրբ Պողոս մետրոպոլիտենային տարածք։

Նման քանակի ծառայողների ներգրավումն ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն անվանել է իր պատմության մեջ ամենամեծ գործողությունը:

 

Ռազմագերիներ