02 Փտր
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը պաշտոնապես դիմել է FIS-ին՝ հայ մարզիկի կողմից «Ադրբեջան» բառը ծածկելու համար

Ադրբեջանը պաշտոնապես դիմել է FIS-ին՝ հայ մարզիկի կողմից «Ադրբեջան» բառը ծածկելու համար

Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանն Իտալիայում կայացած հեղինակավոր Tour de Ski մրցումների ժամանակ ծածկել էր իր համազգեստի վրայի «Ադրբեջան» բառը (մրցաշարը հովանավորում է Ադրբեջանը) և տուգանվել Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի (FIS) կողմից։

Ադրբեջանական լրատվամիջոցներն այս հարցի վերաբերյալ հարցում են ուղարկել երկրի տուրիզմի պետական գործակալություն։

Գործակալությունը նշել է, որ պաշտոնապես կապ է հաստատել FIS-ի հետ՝ «դժգոհություն հայտնելով և ընդգծելով համագործակցության շրջանակում վերահսկողության միջոցառումներն ուժեղացնելու անհրաժեշտությունը»։

«Մենք կարծում ենք, որ մրցումներին մասնակցող մարզիկները պետք է հետևեն FIS-ի ընդհանուր մարզական և էթիկական սկզբունքներին»,- նշվել է հայտարարությունում։

Ի դեպ, այս քայլի առնչությամբ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիային հարցում էր հղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

«Մեր հայորդու քայլն առավել քան պարզ է, և կարծում ենք, որ չունի պարզաբանման կարիք»,- ի պատասխան հարցման՝ հայտնել էին ֆեդերացիայից, իսկ ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել էր․ «Հայի արժանապատվությունը չունի պարզաբանման կարիք»։

Ռազմագերիներ