12 Հուն
2026
3° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«ICE OUT». հայտնիները բողոքի ակցիա են արել «Ոսկե գլոբուս»-ի ժամանակ ԱՄՆ ներգաղթի ծառայության դեմ

«ICE OUT». հայտնիները բողոքի ակցիա են արել «Ոսկե գլոբուս»-ի ժամանակ ԱՄՆ ներգաղթի ծառայության դեմ

Քաղաքականապես լարված աշխարհում քաղաքական երանգներ է ստացել նաև «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը։

Մինեապոլիսում ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) աշխատակցի կողմից 37-ամյա Ռենե Գուդի սպանությունից հետո մրցանակաբաշխությանը ներկա մի շարք հայտնիներ կրել են «BE GOOD» և «ICE OUT» գրություններով կրծքանշաններ․ գրում է Euronews-ը։

ICE-ի դեմ կրծքանշաններ կրել են Մարկ Ռուֆալոն, Վանդա Սայքսը, Նատաշա Լիոնը, Ջին Սմարթը, Արիանա Գրանդեն, այլք։

Ակցիայի կազմակերպիչները խոստացել են շարունակել արշավը, որպեսզի հանրությունն իմանա Գուդի և ICE-ի գործակալների կողմից սպանված մյուս մարդկանց անունները։

 

Ռազմագերիներ