12 Հուն
2026
1° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ում կոչ են արել միջազգային հետախուզում հայտարարել ՄԹ-ի ՊՆ ղեկավարի նկատմամբ Պուտինի առևանգման մասին հայտարարություններից հետո

ՌԴ-ում կոչ են արել միջազգային հետախուզում հայտարարել ՄԹ-ի ՊՆ ղեկավարի նկատմամբ Պուտինի առևանգման մասին հայտարարություններից հետո

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը կոչ է արել միջազգային հետախուզում հայտարարել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիի նկատմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «առևանգման» մասին նրա հայտարարությունից հետո։

Խորհրդարանականը կոչ է արել հեռակա դատել բրիտանացի նախարարին իր հայտարարություններից հետո։

Հիշեցնենք՝ Հիլին հայտարարել էր, որ դեմ չի լինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «առևանգմանը», ինչպես դա տեղի ունեցավ Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի դեպքում։

 

Ռազմագերիներ